Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության
06.12.2015 | 14:22

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, մոտենալով քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը, հայտարարելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննիսյանը ասաց. «Ի սկզբանե խախտվել է, չեղարկվել է հանրաքվեն իր ընթացակարգով և իր բովանդակությունը աղերս չունի հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու իրական ընտրության հետ»:
«Ժառանգություն» կուսակցությունը «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» հետ կազմել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով «Նոր Հայաստանի» հայտարարությունը, որ այս գիշեր՝ ընտրատեղամասերին փակվելուց հետո, իրենք Երևանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացնելու, Րաֆֆի Հովհաննիսյանբ ասաց. «Երբ մութն ընկնի՝ Ազատության հրապարակում կլինի պաստառ, որտեղ կցուցադրվեն հատվածներ ձեր ուղիղ եթերներից, քարոզչություն չհանդիսացող տեսահոլովակներ: Գիտեք, որ հայտնի հայեր՝ Թանկյանից սկսած, մինչև ամենահեռավոր գյուղի քաղաքացին իրենց տեսակետը հայտնել են: Դա կներկայացնենք մինչև 8-ը, և 8-ից հետո բուն հավաքը կսկսվի: Պարբերաբար քվեարկությունից տեղեկություն կստանանք եթերի միջոցով, հանձնաժողովի մեր անդամները կվերադառնան հրապարակ, իրենց զեկույցը կտան: Ելույթներ կլինեն, և ես կարող եմ կանխատեսել, որ ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ հավաքված ժողովուրդը կորոշի դրանից բխող գործողությունները»:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ